ՖՈՏՈ. Մաշկի խնամքի միջոցներ, որոնք նույնիսկ չարժե փորձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոսմետիկայի և հիգիենայի միջոցներ արտադրողները տարիներով գովազդներում միևնույն հայտարարություններն են անում, որոնց մենք սովոր ենք:

Կան խնամքի մի շարք միջոցներ, որոնք նույնիսկ չարժե փորձել:

Միֆ № 1. Հրաժարվեք ածելիով մազերի հեռացումից, քանի որ այն կոշտացնում է մազը

Իրականում ածելին ոչ մի ազդեցություն չունի մազի հաստության, կոշտության կամ արագ աճի հետ:

Միֆ № 2. Բշտիկներից ազատվելու համար պետք է հրաժարվեք շոկոլադից

Միայն մասնակիորեն:

Միֆ № 3. Շամպույնը պետք է հաճախակի փոխել

Շամպույնը միայն մեկ ֆունկցիա ունի՝ գլխամաշկն ու մազերը աղտոտվածությունից մաքրելը:

Միֆ № 4. Ատամի մածուկն ազատում է բշտիկներից

Դրա փոխարեն հատուկ կոսմետիկ միջոցներ կիրառեք, քանի որ ատամի մածուկի մեջ պարունակվող մենթոլը կարող է վատացնել վիճակը:

Միֆ № 5. Եթե մի փոքր արևայրուք եք ստացել, ապա արևից պաշտպանող կրեմը կարելի է չօգտագործել

Իրականում, հակառակը:

Միֆ № 6. Եթե յուղոտ մաշկ ունեք, ապա պետք է հրաժարվեք յուղերից

Յուղոտ մաշկը խոնավեցման կարիք ավելի շատ ունի, քան այլ տեսակի մաշկ: Հենց այդ պատճառով մաշկը հաճախ է յուղ արտադրում:




Լրահոս