07.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

 

Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, մայրության և գեղեցկության տոնի առթիվ   ՀՀ սփյուրքի նախարարության 9-րդ հարկում տեղի կունենա Արցախյան ազատամարտի մասնակից կանանց մեծարման միջոցառում: Բացման խոսքով հանդես կգա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ցերեկույթի ընթացքում ելույթներ կունենան «Անահիտ» դասակի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը, ազատամարտին մասնակցած կանայք:

Միջոցառման ընթացքում կհնչեն մայրերին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ֆիլմերից և հաղորդումներից կցուցադրվեն հատվածներ:

***

Ապրիլի 7-ին,  ժ 10։00-ին՝ Երևանում,  Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում (հասցե՝ Սայաթ-Նովա փ., 19 շենք) կմեկնարկի Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետայինաջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը։

Միջոցառմանը պետք է ներկա գտնվել ժ 9։40-ին՝ աշխատաժողովից առաջ գլխավոր բանախոսների հետ հարցազրույց ունենալու համար։

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը։

Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ,ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

***

Մայիսի 7-ին  կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնին ընդառաջ ապրիլի 7-ին ժամը 11:00-ին  «Նոյյան Տապան» մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի համատեղ ասուլիսը։

Թեման՝  «Հայաստանում ձեռնարկվում են նոր միջոցառումներ՝ ուղղված Հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը, ավանդական և նոր շուկաներում հանրայնացմանը»:

Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն մանրամասն տեղեկատվություն Հայաստանում առաջին անգամ անցկացվող հայկական կոնյակի փառատոնի վերաբերյալ, կանդրադառնան կոնյակագործության ոլորտի  և  զբոսաշրջային ուղղությունների  զարգացման հեռանկարների ու  համագործակցության  նոր  շրջանակների հետ կապված հարցերին։

***

ՀՀ պաշտպանության նախարարությունը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սիրահարների այգում (Բաղրամյան պողոտա) կազմակերպել է տոնական համերգ ՀՀ ՊՆ «Զորական», ԶՈՒ ԳՇ երգի-պարի համույթների, հայ անվանի կատարողների մասնակցությամբ:

***

Ապրիլի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ելք դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ ընտրական գործընթացի, դրա արդյուների վերաբերյալ:

Ժամը 13:30՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ Ինչպիսի հանրային սպասումներ են ձևավորում ընտրությունների արդյունքները: Քաղաքական ուժերի հռչակած կարգախոսների և դրանց իրականացման խնդրի շուրջ:

***

ԱՊՐԻԼԻ 7-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՊՆ ԿենտրոնականԿայազորային հոսպիտալի  վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանի, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությանիրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանի, ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվանռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ  Գալինա Կարապետյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.-Կանայք ռազմական ոլորտում, նրանց դերն ու նշանակությունը` որպես  հայրենիքի պաշտպաններ:

***

Ապրիլի 7-ին ժամը 16:00ին Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկի մեծ սրահում (Աբովյան 16) կբացվի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն:




Լրահոս