Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին Սիրիայում ռազմական օպերացիա անցկացնելու հարցում: Այս մասին թուրքական Kanal 7 հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Անկարան պատրաստ է աջակցել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական օպերացիան, եթե բանը դրան հասնի: Թող Սիրիայում միջամտության մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները պարզապես խոսքեր չմնան»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն թևավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի տարածքին:
Էրդողանը քննադատել է նաև Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները: Թուրք նախագահը նշել է նաև, որ այդ հարցով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Կրեմլը, նրա խոսքով, շարունակում է աջակցել Ասադի ռեժիմին: