
Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այցելել է Մաշտոցի պողոտա, ուր ասֆալտապատման նպատակով կտրտած է ասֆալտի որոշ հատվածներ։
«Երևանի Մաշտոցի պողոտայում արդեն մոտ 5 օր է երթևեկությունը կաթվածահար է եղել, փողոցը քանդել են ասֆալտապատելու նպատակով և այդպես էլ թողել են, չեն սարքել: Պետք է քթի ծակ ունենալ, հասկանալու համար, որ չի կարելի Երևանի թիվ մեկ պողոտան այս վիճակում թողնել: Այս ամենը ցույց է տալիս, որ Երևանում փաստացի իշխանություն չկա կամ քաղաքային իշխանության խնդիրը մարդկանց ներվերի հետ խաղալն է, սա անթույլատրելի վիճակ է»:
Նիկոլ Փաշինյանը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Տարոն ջան, սիրուն չի, սա ուղղակի մարդկանց պրկված նյարդերի հետ խաղալ է նշանակում»:
Մանրամասները` տեսանյութում:
Քանդել և չսարքել Մաշտոցի պողոտա՞ն։ Տարոն ջան, սիրուն չի։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Dienstag, 18. April 2017