
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը նախարարություններ շարունակվում է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր վարչապետը կայցելի ՀՀ առողջապահության նախարարություն: Մեզ հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հաստատեց տեղեկությունը:
Հավելենք, որ օրեր առաջ էլ վարչապետն այցելել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: