ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԱՅՍ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ես ընդհանրապես մեծ հարգանք ունեմ Սասուն Միքայելյանի հանդեպ եւ դատապարտում եմ յուրաքանչյուր ոտնձգություն: Բնականաբար, Գագիկ Աբրահամյանի արարքի վերբերյալ ունեմ բացասական վերաբերմունք, ես ասեցի` ցանկացած ոտնձգություն դատապարտում եմ, ու դատապարտում եմ նաեւ այս արարքը: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ինքը ընդհանրապես շատ ցածր վարկանիշ ունի, ինքը գուցե չգիտեմ ով ա: Դա ինձ թվում է թյուրիմացություն է:  Ես մի բան էլ ասեմ, որ վարչապետը Հայաստանը տանում է կործանման: Յուրաքանչյուր ոտնձգության համար պետք է հասարակությունը ընդդիմանա, եթե հասարակությունը չի ընդդիմանում, դա շատ վատ է: Ու քաղաքական գործիչները չպետք է հանրահավաքներ անեն, որ ցույց տան, թե ինչքան են իրանց մոտ գալիս, ինչքան չեն գալիս, այլ պետք է այս հարցերը բարձրացնեն, ու այդ հարցի հետ կապված հաղթանակ տանեն, որով էլ կարձանագրենք ինչ-որ առաջընթաց: Եթե ժողովուրդը կանգնի, ամեն ինչն էլ կլինի:ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԺԿ նախագահ




Լրահոս