Associated Press գործակալությունը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 100 օրվա արդյունքների մասին հոդված էր հրապարակել:
Հոդվածում հիշատակվում էր նաև տարօրինակ կարմիր կոճակի մասին, որը դրված է երկրի ղեկավարի աշխատասեղանի վրա: Հարց է առաջանում՝ ինչ նպատակով է այն կիրառվում:
Կարմիր կոճակը տեղադրված է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում` փայտե արկղի վրա:
Հարկ է նշել, որ կարմիր կոճակը եղել է նաև Թրամփի նախորդների մոտ: Սակայն ԱՄՆ 45-րդ նախագահն անսովոր կիրառում է գտել այդ կոճակի համար:
Իսկ դուք արդեն կռահեցի՞ք:
Պարզվում է, որ եթե կարմիր կոճակը սեղմեն, ապա աշխատասենյակ կմտնի Կոկա Կոլայի բաժակով մատուցողը:
Թրամփը չի թաքցնում իր սերը գազավորված ըմպելիքների հանդեպ: