Հռոմի պապը նախազգուշացրել լայնածավալ ավերածությունների մասին Հյուսիսային Կորեայի հետ լարվածության սրացման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը:

Այս առիթով, ինչպես հաղորդում է Fox News-ը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չի կարծում, որ «մարդկությունն այսօր կարող է» Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ իրեն թույլ տալ, և կոչ է արել դիվանագիտական ջանքեր գործադրել, իսկ ՄԱԿ-ին կոչ է արել ստանձնել կարգավորման շուրջ բանակցություններում առաջնորդի դերը:

«Այսօր, պատերազմը չի ավիրի մարդկության մի փոքր հատվածը, այլ մարդկության մեծ մասը և մշակույթը: Ամեն ինչ: Այն սարսափելի կլինի: Ես չեմ կարծում, որ մարդկությունն այսօր կարող է նման բան թույլ տալ իրեն»,- ասել է նա լրագրողներին՝ Եգիպտոսից Հռոմ ճանապարհին:




Լրահոս