ԴԺԳՈՀ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ նախկին նախագահ  Միխայիլ Գորբաչովը իր 80-ամյակի կապակցությամբ մի շարք հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին: «Վերջերս հաճախակի են դարձել հարձակումները ռուսաստանցիների ազատությունների եւ իրավունքների վրա: Դա անթույլատրելի է: Իշխանությունը պետք է երաշխավորի իր քաղաքացիների ազատությունները եւ լիարժեքորեն ապահովի նրանց անվտանգությունը: Ցավոք սրտի, մենք  լսում ենք շատ խոսակցություններ, բայց չկան կոնկրետ գործեր»,-նշել է Գորբաչովը: Նա դրական տեղաշարժեր է սպասում Դումայի առաջիկա ընտրություններից, որ «դրանք կանցնեն արդար, եւ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն խեղաթյուրել արդյունքները»:Վերջերս էլ անգլիական SKY NEWS հեռուստաալիքին տված հարցազրույցում Գորբաչովը  նշել էր, թե ինքը սեփական կուսակցություն բացելու ցանկություն ուներ, սակայն նրա առաջարկը նախագահի ադմինիստրացիան մերժեց:Նկատենք, որ անցած շաբաթ Գորբաչովն  ավելի քննադատաբար էր մեկնաբանել Պուտինի եւ Մեդվեդեւի գործունեությունը: «Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են իրենց պահում Պուտինը եւ Մեդվեդեւը: Նրանք երկուսով չպետք է որոշեն, թե ով է դառնալու հաջորդ նախագահը: Դա համեստ չէ»,-ասել էր Գորբաչովը` փորձելով ռուս ժողովրդին մոլորեցնել եւ մոռացության տալ իր իշխանության տարիները:




Լրահոս