Ինչ վիճակում է գտնվում հակառակորդի կրակոցից վիրավորված «Շանթ» ՀԸ օպերատորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել էր, որ Դավիթ Աթոյանին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:

Ստեփանակերտի հոսպիտալից  ArmLur.am-ին հայտնեցին, որ վիրավորված օպերատորի վիճակն այժմ կայուն է: Հնարավոր է նաև, որ նրան տեղափոխեն Երևան:




Լրահոս