
Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը, մասնավորապես վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն ու ադրբեջանական զինուժի կողմից հրանոթների ու ականանետերի կիրառումը: