Երևանի քաղաքապետի ընտրությունները չեն հետաքրքրում մարդկանց. Վազգեն Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։

ArmLur.am-ը  ավագանու ընտրությունների արդյունքների շուրջ զրուցեց  ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

«Զգացվում էր, որ ընտրողների թիվը շատ լինել չի կարող, քանի որ հետաքրքրությունը այդքան էլ մեծ չի եղել, և աշխարհի բոլոր երկրներում էլ դա կրկնվում է: Միշտ էլ քաղաքապետի ընտրությունների ժամանակ ավելի քիչ մարդ է մասնակցում, քան խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս