Ինչո՞ւ էր ուշացել երեկվա ԳՄ նիստից Գագիկ Մինասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ երեկ՝ երեկոյան ժամը 18:00-ին, պետք է տեղի ունենար Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարնի նիստը, կուսակցականները մի մարդու նման շտապում էին նախանշված ժամից շուտ ներկայանալ Մելիք-Ադամյանում գտնվող ՀՀԿ գլխավոր գրասենյակ, որպեսզի ինչպես կարգն է՝ կազմ ու պատրաստ սպասեն ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Սերժ Սարգսյանի ժամանելուց րոպեներ անց կուսակցության գրասենյակ մտավ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

Նիստից հետո Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր ուշացել, եւ արդյո՞ք թույլատրեցին նրան Սերժ Սարգսյանից հետո մուտք գործել դահլիճ. «Ես հասա, հասա»,- ասաց Մինասյանը՝ հավաստիացնելով, որ հարգելի պատճառներով էր ուշացել: Մեր այն դիտարկմանը, այսինքն՝ Սերժ Սարգսյանից առա՞ջ հասցրիք մտնել նիստերի դահլիճ, ԳՄ ուշացած անդամը, այդպես էլ չհստակեցնելով՝ Սարգսյանից առաջ է մտել ներս, թե հետո, նշեց. «Ես մասնակցել եմ ամբողջ ընթացքին»:




Լրահոս