Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Արարատ Խանդոյանի պաշտպանի գանգատը: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Վերջինս նշեց, որ սա Խանդոյանի առաջին կալանքի որոշումն է. «Ուղարկել ենք Եվրոպական դատարան, դատարանից այսօր նամակ ենք ստացել, որ առաջին հնարավորության դեպքում գործը կքննվի: Ես որոշ չափով կներկայացնեմ, թե ինչ խախտումներ է տեղի ունենում առաջին ատյանի դատարանում, այսինքն Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Արդեն երեք անգամ գրավոր միջնորդություն ենք ներկայացնում, Մնացական Մարտիրոսյանը մերժում է մեզ: Արարատ Խանդոյանը պաշտպան ունենալով` դատավորը որոշում է կայացնում հանրային պաշտպան գործի մեջ ներգրավվելու եւ նմանատիպ խախտումներ: Այս ամեն ինչը ներկայացվելու է Եվրոպական դատարան և դրանից բացի արդեն երկրորդ կալանքի ժամկետը երկարացնելու որոշումն է բողոքարկվել, շուտով նաև կստանանք դա»:
Հիշեցնենք, որ Արարար Խանդոյանի համար մեղադրողը 4 տարվա ազատազրկում էր պահանջել: