Քրեական հեղինակությունների սպանության փորձը կազմակերպելու համար մեծ գումարներ են տրվել. վենդե՞տա է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստության գործով  կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել: Ավելին՝ ուժեղացված հսկողություն է Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին, քանի որ գործով կալանավորված անձանցից մի քանիսը Վանաձոր քաղաքի բնակիչներ են:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կալանավորված անձանց խոշոր գումար է տրամադրվել, որպեսզի սպանեին երկու քրեական հեղինակություններին: Տեղեկություններ կան, որ գործը գլուխ բերելու համար Էջմիածնում վարձով բնակվող եռյակ խմբի անդամները միմյանց հետ հաղորդակցվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտերով: Սա նշանակում է, որ սպանության նախապատրաստման գործընթացին գուցե մասնակցություն ունեն արտերկրում ապրող անձինք»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս