ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Այս մասին խոսում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-մայիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի արտադրության ծավալները նվազել են`2.4 տոկոսով:

Եթե այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում արտադրվել է 114 հազար 600 տոննա հաց, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 117 հազար 400 տոննա հաց:

Մասնագետների գերակշիռ մասը այս միտումը պայմանավորում է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է:

Բացի այս` այսօր մեծ է այն տնային տնտեսուհիների թիվը, որոնք հացը պատրաստում են իրենց տներում, այն չեն գնում խանութներից կամ սուպերմարկետներից: Սա նույնպես կարող է իր ազդեցությունը թողնել հացի արտադրության ծավալների նվազման վրա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս