
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում հրապարակվել է ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ավտոշարասյան ոչնչացման տեսանյութը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 200 ահաբեկիչ: