Նոր վարկ գյուղացիներին. ինչպիսին են պայմանները, և որն է տրամադրման նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կընդունի գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման որոշման նախագիծը: Տեղեկացնենք, որ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացրած ծրագրով 2018 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի հակակարկտային ցանցեր ձեռք բերող եւ ներդրող տնտեսավարողների կնքած վարկի տոկոսադրույքը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խաղողի այգիների հակակարկտային ցանցերի համար վարկեր կտրամադրվի 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով:

ԳՆ-ն նախատեսել է, որ վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով: Նշենք, որ պտղատու այգիների դեպքում վարկի տրամադրման պայմանները նույնն են:

Այս ծրագրով վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման համար 2018 թվականին պահանջվում է 700.6 մլն դրամ: Նշված գումարով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հնարավորություն կտա տարեկան սուբսիդավորել 1350 հա, այդ թվում` 1000 հա խաղողի եւ 350 հա պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքը:

Իսկ ծրագրի իրականացման հետագա` 2019-2024 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով:




Լրահոս