Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարեց պատրաստ լինել հարկ եղած դեպքում դարձյալ հայ հրշեջների խումբ ուղարկել Վրաստան՝ աջակցություն ցուցաբերելու:
«Պարոն Տոնոյան, մեր երկրորդ աձնակազմը մեկնե՞լ է արդեն, երկրորդ անգամ որ դիմել էին մեզ»,- հարցրեց նա: Ի պատասխան նախարարը նշեց.
«Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել: Բարձր պատրաստության մեր ստորաբաժանումները կանգնած են, հարկ եղած դեպքում կգնան»,- ասաց Տոնոյանը, նշելով, որ խոսել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ:
«Շատ լավ, ուշադիր եղեք»,-շարունակեց վարչապետը: