Մեսրոպ Մակյանը գործուղվել է Էրեբունի և Նուրարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. նա կփոխարինի Արտուշ Գաբրիելյանի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանը 6 ամսով կգործուղվի Էրեբունի եւ Նուրարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սեպտեմբերի 23-ին նման որոշում է կայացրել Դատարանների նախագահների խորհուրդը:

Մեսրոպ Մակյանի հետ այդ դատարան կգործուղվի նաեւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Արտակ Թադեւոսյանը:

Նշենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանն էր նման խնդրանքով դիմել ԴՆԽ-ին: Արթուր Օհանյանը պարզաբանել է, որ «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչեւ այս տարվա վերջ հանված է գործերի բաշխման ցանկից, իսկ Աննա Դանիբեկյանն էլ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, հետեւաբար բոլոր գործերը բաշխվում են իր եւ Վարդան Գրիգորյանի միջեւ:




Լրահոս