Մինչև 2018թ. տարեվերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 7 մլրդ դոլարի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության նիստում երեկ հաստատվել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, եկամուտները կազմելու են 1 տրլն 307,3 մլրդ, ծախսերը՝ 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք. մինչեւ 2018թ. տարեվերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 7 մլրդ դոլարի: Միաժամանակ հաջորդ տարվանից ավելանալու են պետական պարտքի սպասարկմանն ուղղվող միջոցները. այդ նպատակով ծախսվելու է բյուջեի 9.6 տոկոսը՝ 163,2 մլրդ դրամ:

Արդեն 2019թ. պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 166,6 մլրդ դրամ, 2020թ.՝ 173,7 մլրդ դրամ: Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պնդում էր, թե սա անխուսափելի է, քանի որ կա երկիր, որ դեֆիցիտ ունենա եւ պարտքի շուկա չմտնի: Ավելին՝ նա հավաստիացնում էր, թե Հայաստանին պարտքի ավելացման արդյունքում դեֆոլտ չի սպառնում: Սպասենք, տեսնենք»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս