Պատրաստ ենք ազնիվ ընտրապայքարում ներկայացնել մեր տեսլականները. Շարմազանովը` ՏԻՄ ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել Գործադիր մարմնի նիստ, որում քննարկվել են ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը ասաց, որ ՀՀԿ–ն ակտիվ ներգրավված է ընտրական այդ գործընթացում և տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկել են նաև քարոզչական խնդիրները, դրական գնահատել ՀՀԿ թեկնածուների շանսերը։
«Դրանք մրցակցային են լինելու, բայց, բացի  ՀՅԴ–ից, ԲՀԿ–ից այլ կուսակցություններից հայտեր չկան և ավելի լավ կլիներ, եթե ավելի բազմակուսակցական լիներ, սակայն ունենք այն ինչ ունենք, պատրաստ ենք ազնիվ ընտրապայքարում ներկայացնել մեր տեսլականները յուրաքանչյուր համայնքի համար»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։




Լրահոս