Հարց քաղաքացիներից` ի՞նչ պետք է անի անձը՝ կենսաթոշակ ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անի անձը՝ կենսաթոշակ ստանալու համար, եւ ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:

Լիդա Հունանյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:

Այսպես՝ տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմումը. 2) անձը հաստատող փաստաթուղթը. 3) հանրային ծառայությունների համարանիշը. 4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ). 5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների. 6) լուսանկար:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե` 1.անձը չունի կենսաթոշակի իրավունք. 2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով. 3. ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն՝ անձին կենսաթոշակ նշանակելու համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:




Լրահոս