Անպարտաճանաչները. Ազատամուտի գյուղապետարանն անգործության է մատնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետարանի աշխատանքը տեւական ժամանակ է, ինչ չի կազմակերպվում: Բանն այն է, որ համայնքի ավագանու հինգ անդամները մի քանի ամիս բացակայել են, չեն մասնակցել նիստերին: Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերի 18-ին անցկացվել է Ազատամուտ համայնքի ավագանու անդամների ընտրություններ։ Ընտրվել է 9 անդամ, սակայն 9-ից 5-ը չի մասնակցել նիստերին:

Բայց այս օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել են Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լեւոն Սարիբեկյանի եւ Սեւակ Գասպարյանի լիազորությունները: Ըստ կառավարության` մեկ տարվա ընթացքում նրանք անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում կնշանակվեն Ազատամուտի ավագանու անդամների ընտրություններ:

Փաստորեն հինգ քաղաքացու պատճառով անցած տարի ավագանու անդամների ընտրություններ կազմակերպելու համար հատկացված պետական միջոցները փոշիացվեցին:




Լրահոս