
Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները:
Տուրի առաջին խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս դժվար ու լարված պայքարում 80-77 հաշվով առավելության հասնավ «Շիրակի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հակոբ Հակոբյանը («Շիրակ»), որը վաստակեց 29 միավոր:
ՖԻՄԱ-ն մեծ առավելությամբ՝ 108-66, հաղթեց «Ինժեներին»: Ամենից շատ՝ 32 միավոր վաստակեց Վազգեն Առաքելյանը («Ինժեներ»):
Տուրի վերջին խաղում «Ուրարտուն» տոնեց վեցերորդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս «Ուրարտուն» առավելության հասավ «Գրանդ սպորտի» նկատմամբ՝ 88-63: Ամենաարդյունավետ խաղացողն էդգար Բաբայանն էր («Ուրարտու»)՝ 25 միավորով: