«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Դեկտեմբերի 17-ին՝ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության դեպքից երկու եւ կես ամիս անց հայտնաբերվել է հիմնական մեղադրյալը՝ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը: Ընդ որում, նա հայտնաբերվել է հարեւան Վրաստանում: Փոխարենը չի հայտնաբերվել 200 հազար դոլար գողոնը, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբանները պնդում են, որ շատ այլ գործերով գողոնների նման դրանք չեն էլ հայտնաբերվի, քանի որ Ցիգանկովը հասցրել է մի մասը մսխել, մի մասն էլ հավանաբար Վրաստանից մտերիմների անունով հաշվեհամարներին փոխանցել: Մեկ փաստ էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Ցիգանկովի հայտնաբերումը մեծ ոգեւորություն է առաջացրել այս գործով կալանավորվածների շրջանում:
Նրանք իրենց մտերիմներին ասել են, որ Ցիգանկովին հայտնաբերելուց հետո շատ հարցերին պատասխաններ կտրվեն, եւ կապացուցվի, որ իրենք կապ չունեն հափշտակության հետ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։