Ադրբեջանում անհանգիստ են, որ Ծառուկյանը Երևանում արաբ շեյխերի է հյուրընկալել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ։ Նրանց թվում է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին։

Նշվում է, որ Շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը եւ այցը ընկերական բնույթ է կրում՝ շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով։ Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները։ Վերջում էլ հավելում կա, թե այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս