Գյումրիում ընտանիքի 8 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  թունավորման դեպք է գրանցվել  Շիրակի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի 1-03 շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով բժշկական կենտրոն է տեղափոխվել Լալայան փողոցի թիվ 109 տան բնակիչները:

Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր, 44-ամյա Անահիտ, 27-ամյա Սմբատ, 25-ամյա Հռիփսիմե, 22-ամյա Աբրահամ եւ 19-ամյա Գայանե Սիմոնյանները, իսկ 7-ամյա Նաիրա եւ 6-ամյա Ամալյա Սիմոնյանները տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Հանգամանքները պարզ կդառնան փորձաքննություներից հետո:




Լրահոս