Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. մեքենայի մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր. 6 հոգու էլ տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել են մոխրացած 2 դի։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա 5 ուղևորներ տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




Լրահոս