Հունվարի 31-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ճարտարապետ Արմեն Հայրապետյանը կխոսի ապամոնտաժումների և նոր կառուցվող շինությունների ճարտարապետական լուծումների մասին, բանախոսը կանդրադառնա նաև թե որքանով է պաշտպանված ճարտարապետների հեղինակային իրավունքները Հայաստանում և կներկայացնի հայ ճարտարապետների մրցունակությունը աշխարհում:
***
Հունվարի 31-ին` ժամը 9։30-ին﹐Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
հիմնադրամը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կանցկացնի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-
1 արևային ֆոտովոլտային ծրագրի» գնման ընթացակարգի շրջանակում կազմակերպվող նախամրցութային կոնֆերանս:
Կոնֆերանսին կմասնակցեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության,
Համաշխարհային բանկի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային
ֆինանսական կազմակերպությունների, տեղական բանկերի ներկայացուցիչներ:
Ծրագրով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել
46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայան։ Կայանի նախագծման,
ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույ, որի արդյունքները
կամփոփվեն 2018թ. գարնանը։
Միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչները հրավիրվում են ժամը 09:20-ին:
***
Հունվարի 31-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա քննարկում «Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է վաճառել Ադրբեջանին. կպահպանվի ՞, արդյոք, ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում» թեմայով:
Բանախոսներն են` ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը եւ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
***