Բարձրագույն դատական խորհուրդը՝ թեժ վիճաբանության առարկա նախագահի օգնականի և Հրայր Թովմասյանի միջև. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում դատական համակարգի ղեկավար մարմինը լինելու է բարձրագույն դատական խորհուրդը: Այն փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին, սակայն շատ ավելի ընդարձակ լիազորություններով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ խորհրդում ընդգրկվելու համար դատական համակարգում լուրջ մրցակցություն է սկսվել: Առավել եւս, երբ այնտեղ տեղերը սահմանափակ են. խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից. 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ: Եւ երբ եկել է խորհուրդը ձեւավորելու հարցով քննարկումների ժամանակը, պարզվել է, որ ի սկզբանե բավական քիչ «տեղեր են հատկացվել»:

Սա էլ դարձել է նախագահի օգնական Հրայր Ղուկասյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ թեժ վիճաբանության առարկա: Սահմանադրության այս դրույթը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով, ինչն այս պահին գործնականում անհնար է: Եւ հիմա շատերը պետք է համակերպվեն խորհրդում տեղ չունենալու մտքի հետ»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս