«Փաստ» օրաթերթը գրում է. «Միասնական երթուղային ցանցի ներդրմամբ հանրապետությունում տրանսպորտային խնդիրները չեն վերանա: «Փաստ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Վերջինիս դիտարկմամբ, եթե մայրաքաղաքում նոր նախագծով տրանսպորտային խնդիրները մասամբ կլուծվեն, ապա մարզերի դեպքում այն հեքիաթի է նման:
«Ես չեմ հավատում, որ միասնական տրանսպորտային ցանցի ներդրմամբ տրանսպորտային խնդիրները կլուծվեն: Օրինակ՝ ունենք երկու շրջկենտրոն՝ Հրազդանն ու Գորիսը: Ոչ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ մեկ օպերատորը կկարողանա և՛ Գորիսը սպասարկել, և՛ Հրազդանը: Ավելի շատ հակված եմ այն գաղափարին, որ գորիսեցին իր համաքաղաքացիներին է բերելու Երևան, հրազդանցին՝ իր: Ի՞նչ մեկ օպերատոր, ի՞նչ սկզբունքով է այն աշխատելու, ես չեմ հասկանում»,– հարց բարձրացրեց Եղիազարյանը»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում