
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում կրկին հոսպիտալացվել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է՝ այս անգամ անգիտակից վիճակում: Պատճառը սրտի նոպան է: Նրան անհրաժեշտ է հանգիստ», – ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նաև հավելել է, որ դերասանը հոսպիտալացվել է նախկին կնոջ՝ 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ «Թող խոսեն» թոք շոուն դիտելուց հետո: