«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացրած քննչական գործողությունների թեմային, հայտնել է. ««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ»:
Այս իրավիճակում զարմանալի է մեկ բան, թե ուր էր նայում Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը, երբ իր ղեկավարությամբ գործող հիմնարկում նման իրավիճակ է տիրել: Միգուցե այս ամենը կատարվել է նրա «թեթեւ» ձեռքո՞վ:
Ինչեւէ: ԱԱԾ-ում այս գործով քննությունը շարունակվում է:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: