Կառավարության արտոնյալը պետբյուջե հարկ չի վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերությունները հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկում տեղ չեն գտել: Մինչդեռ այս ընկերություներից`«Սեւանի իշխան»-ը, 2016 թվականին հարկային վճարումներ կատարել է` հայտնվելով հազար խոշոր հարկատուների ցանկում:

Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, կառավարությունը ստեղծեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: 2014 թվականին ստեղծվեց «Սեւանի իշխան» ընկերությունը: Իսկ ահա մեկ տարի անց` 2015 թվականի նոյեմբերին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հիմնվեց «Սեւան ակվա» ընկերությունը: Նկատենք, որ հիմնադրամի կողմից ստեղծված երկու ընկերություններն էլ ունեն նույն գործառույթները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս