«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Արմեն Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Եգանյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս, մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 15 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 27 հազար 549 ԱՄՆ դոլար:
Հավելենք, որ մինչ այս պաշտոնում նշանակվելը, Եգանյանը երկար տարիներ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Այդտեղից էլ, հավանաբար, դոլարով արտահայտված եկամուտը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: