Տեղին-անտեղին Մերկելին հիշելով. ում է մատնացույց անում ՀՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները սովոր են ինչ-որ բան անելուց առաջ կամ հետո որպես օրինակ մատնանշել եվրոպական երկրների փորձը: Նույնը նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին է վերաբերում: Երեկ էլ, երբ լրագրողները ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվում էին Սերժ Սարգսյանի վարչապետության մասին, նախարարը որպես օրինակ մատնանշեց Գերմանիան՝ հայտարարելով, թե Անգելա Մերկելը չորս անգամ է կանցլեր ընտրվել:

Իհարկե, նման հայտարարություններ անելուց առաջ լավ կլիներ, եթե ՀՀԿ-ականները ծանոթ լինեին այդ երկրի օրենքներին. ի վերջո, Հայաստանի եւ Գերմանիայի սահմանադրությունները տարբեր են, եւ այնտեղ օրենքներ չեն փոխում իշխող ուժի վերարտադրության համար:




Լրահոս