«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:
Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք` Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը եւ Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր: