ԱԱԾ-ն այս պահին թիվ 164 հիմնական դպրոցի մանկավարժներին տարել է հարցաքննության: Նրանք հայտնում են, թե ինչպես են հավաքել համապատասխան միջոցները, որոնք ուղարկվել են զինվորներն:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօերն Արմինե Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցի խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էին զինվորներին ուղարկվելիք ապրանքներ, մթերքներ և այլն:
Պաշտպանության նախարարությունից դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանին շնորհակալություն են հայտնել՝ գեներալ Մանվելին ուղարկած օգնության համար։ Շնորհակալություն հայտնողը գեներալ Վարդան Ավետիսյանն է։
Նշենք, որ Վարդան Ավետիսյանը 1991-1992 թվականներին եղել է Արցախի համալսարանի դասախոս։ 1992-1993 թվականներին՝ Մարտունիի ինքնապաշտպանական շրջանի պարետ և քաղգործկոմի նախագահ, 1993-1994 թվականներին՝ Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, 2000-2002 թվականներին՝ Ասկերանի ՊՇ-ի հրամանատար, 2002 թվականից՝ ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչության պետ։
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից:
2016 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: