Հրայր Անտոնյանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի դեմ դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. մայիսի 22-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանից պահանջում է, որ դատարանը Հակոբ Գոզուբոյուկյանից, Հրայր Անտոնյանից եւ Մուրադ

Հակոբյանից գումար բռնագանձի, իսկ պահանջվող գումարի չափը կազմում է 3 միլիոն 453 հազար 300 դրամ: Մայիսի 30-ին գործը նախագահող դատավոր Հովիկ Շահնազարյանը նախարարության դիմումը հետ է վերադարձրել: Սակայն ԳՆ-ն չի հանձնվել եւ հունիսի 8-ին կրկին դիմել է դատարան` պնդելով իր պահանջը: Այս անգամ արդեն հայցն ընդունվել է վարույթ:

Նկատենք, որ ՀՀ ԳՆ-ն գրեթե ամեն տարի վերոնշյալ անձանց դեմ գումարի պահանջով հայց է ներկայացնում դատարան: Մասնավորապես 2017թ. ՀՀ ԳՆ-ն կրկին վերոնշյալ անձանց դեմ հայց է ներկայացրել դատարան եւ պահանջել է մոտ 1 միլիոն 700 հազար դրամ գումար: Ավելին` տեղեկացանք, որ նախարարությունը անգամ դատարան միջնորդություն է ներկայացրել ապահովություն կիրառել, ասել է թե` պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, ինչը գործը նախագահող դատավոր Նաիրա Մարգարյանը բավարարել է մասնակի:

«Ժողովուրդ» օրաթերթը Հ. Անտոնյանից փորձեց պարզել, թե ինչ պարտք ու պահանջ ունի ԳՆ-ի հետ, որ գրեթե ամեն տարի նրա ու եւս երկու անձի դեմ հայց է ներկայացվում դատարան, սակայն վերջինիս հետ կապ հաստատելու մեր փորձերը չհաջողվեցին:




Լրահոս