Թրամփը կոչ է արել բոլոր անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսել առանց դատավորների որոշման եւ դատական գործերի հարուցման:

«Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներխուժել մեր երկիր: Երբ ինչ-որ մեկը գալիս է, մենք պետք է անհապաղ, առանց դատավորների եւ դատական գործերի ուղարկեք նրանց այնտեղ, որտեղից իրենք եկել են: Մեր համակարգը ծաղրանք է միգրացիոն քաղաքականության, օրենքի եւ կարգի նկատմամբ»,- Twitter-ի իր էջին գրել է Թրամփը:

Նա հայտարարել է, որ Միգրացիան պետք է հիմնված լինի արժանիքների վրա: «Մեզ հարկավոր են մարդիկ, որոնք կօգնեն Ամերիկան հզոր երկիր դարձնել»,- ասել է նա:




Լրահոս