Հարց քաղաքացիներից` ովքե՞ր իրավունք ունեն օգտվել պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի անվճար վիրահատությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ովքե՞ր իրավունք ունեն օգտվել պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի անվճար վիրահատությունից:

Միքայել Գեւորգյան (51 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ սրտի անհետաձգելի վիրահատության կազմակերպման հիմք է հանդիսանում ինվազիվ սրտաբանական բժշկական ծառայություններ իրականացնող բժշկի հետեւյալ ախտորոշումը` «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության ST-էլեւացիայով: Հիմք` ՀՀ առողջապահության նախարարի դեկտեմբերի 2014թ. թիվ 3085-Ա հրաման:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սրտամկանի ինֆարկտը սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով եւ սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն է: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ 40-60 տարեկանում: Սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետեւանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս