Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին հրաժարական տվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` ապրիլի 24-ին, ասել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Այս թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բլից հարցեր է ուղղել Աղվան Հովսեփյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-Պարո՛ն Փաշինյան, Դո՞ւք եք հորդորել Աղվան Հովսեփյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տալ:
-Ես Աղվան Հովսեփյանին որեւէ հորդոր չեմ տվել:
-Ե՞րբ իմացաք, որ նա հրաժարականին դիմում է գրել:
-Աղվան Հովսեփյանը երեւի զգացել է, որ ինքը պետք է հեռանա, բայց կհորդորեի ես իրեն հրաժարական տալ եւ ուրախ եմ, որ տվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում