2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր: Արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 15 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տրամադրած տվյալներից: Բացահայտվել են նաև պաշտոնատար անձանց և նրանց մերձավոր ազգականների կողմից ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու դեպքեր:
Մասնավորապես, պարզվել է, որ ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի ՍՊԸ-ի կողմից ծավալված տնտեսական գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 800 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է պետակա բյուջե: Նույն քրեական գործի ընթացքում ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավել են որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրած շուրջ 6 մլն 800 հազար դոլար գումարով ավանդի պայմանագիր:
Մի շարք ընկերությոյնների գործունեության արդյունքում բացահայտվել են ընկերություններ, որոնք կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով թաքցրել են հարկային պարտավորությունները:
Մասնավորապես, «Քորթիլ կորպորացիա Հայաստանի մասնաճյուղ» ՕԻԱՄ-ի վերաբերյալ 59 մլն դրամի չափով, Մարար թրեյդ ՍՊԸ-ի վերաբերյալ 54 մլն դրամի չափով, Յունիգրաֆ ՍՊԸ-ի վերաբերյալ 60 մլն դրամ, Գյումրի գարեջուր ՍՊԸ 359 մլն դրամ, չորս ընկեր ՍՊԸ, 108 մլն դրամ և այլն: