Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել են Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Այս մասին գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Ռուբեն Մելիքյանը:
Հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։