Բարսելոնային առաջարկվել է գնել Պոգբային 150 միլիոն եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հայտնվել «Բարսելոնայում»:

Կատալոնական ակումբին առաջարկել են գնել Պոգբային 150 միլիոն եվրոյով: «Բարսելոնան», իր հերթին, կենտրոնական կիսապաշտպան է փնտրում Պոուլինյոյի ու Ինիեստայի հեռանալուց հետո: Ֆրանսիացին նախորդ մրցաշրջանում խնդիրներ ուներ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ինչը կարող է ավելի իրատեսական դարձնել տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:

Հիշեցնենք, որ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի չեմպիոն՝ խփելով հաղթական գոլերից 3-րդը:




Լրահոս