Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին ավարտվեց«ՍևանՍտարտափՍամմիթ 2018»-ը: Վերջին մրցութային օրվա ընթացքում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց ժյուրիի աշխատանքին։
Վրանային ճամբարի ձևաչափովսամմիթնանցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ևուղղված էրստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափները հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների և ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների և մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների և ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, և ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։
Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «ՍիսայդՍտարտափՍամմիթ», և անցկացվել ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Սևանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն էր, որի ժամանակ ամփոփվեցին նաև ԱՄԷ-ի և Հնդկաստանի համաժողովների արդյունքները։
Սամմիթի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 28-ի կայացած փակման միջոցառման ընթացքում, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգասյաը։
«Այսօր ես մասնակցեցի ժյուրիի աշխատանքին և շատ ուժեղ թիմեր տեսա՝ Հայաստանից ու արտասահմանից։ Անկասկած, սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը հայկական ստարտափների համար շատ օգտակար կլինի և զգալիորեն կբարելավի Հայաստանի ստարտափէկոհամակարգը։ Հենց դա է մեր նպատակը կորպորատիվ պատասխանատվության տեսակետից և հենց դրա համար ենք մենք գործարկել մեր ինկուբատորն ու սատարում ենք այնպիսի միջոցառումների, ինչպիսին է ՍևանՍտարտափՍամմիթը։ Շատ ուրախ եմ, որ այս սամիթի լավագույն ստարտափներից մեկը որպես պարգև կդառնա մեր ինկուբատորի ռեզիդենտը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այս տարիBeeline-ը ներկայացրել էրհատուկ մրցանակ հաղթող թիմերից մեկի համար՝ BeelineՍտարտափԻնկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը պարգևատրման արարողության ժամանակ հանձնվեց RoadsVision թիմին։
Սամմիթիընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել 50 000 ԱՄՆ դոլար, իսկ 100 000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդովաքսելերացիոն ծրագրի հաղթող ստարտափների անունները կհայտարարվեն շուտով։
«ՍևանՍտարտափՍամմիթ 2018-ը կարող ենք համարել հաջողված նախագիծ, քանի որ վերջապես մեզ հաջողվեց միավորել աշխարհի զարգացած ստարտափէկոհամակարգեր ունեցող երկրների ներկայացուցիչների։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, ովքեր նպաստեցին նախագծի իրականացմանը։ Beeline-ն արդեն երկրորդ տարին է, որ մեզ հետ է և վստահ ենք, որ համագործակցությունը կշարունակվի»,- նշել է «ՍևանՍտարտափՍամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։
Նշենք, որ Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթիգլխավոր գարծընկեր։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։