Armenian text to speach

Հայաստանի և Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում:




Լրահոս