Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպերչիկին. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին: Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:




Լրահոս