Պորոշենկոն գլխավոր Է Ուկրաինայի ամենազդեցիկ մարդկանց վարկանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին Ուկրաինայում հրապարակվել Է 100 ամենազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանց մեծամասնությունը կազմել են այն պաշտոնյաներն ու միլիարդատերերը, որոնք երկար տարիներ չեն իջնում ուկրաինական քաղաքականության նախաբեմից: Վարկանիշը հրապարակվել Է «Նովոյե վրեմյա» հրատարակության կողմից, որն այն տասներկուերորդ անգամ կազմել Է 83 փորձագետների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրի առավել ազդեցիկ դեմք Է ճանաչվել նախագահ Պյոտր Պորոշենկոն: Երկրորդ տեղում Է օրիգարխ Ռինատ Ախմետովը, որն արդեն երկար տարիներ զբաղեցնում Է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակի վերին հորիզոնականները: Իր ազդեցությամբ երրորդ դիրքում Է հայտնվել ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
Առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ Էլեկտորալ համակրանքների առաջնորդ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, ինչպես նաեւ Ուկրաինայի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի՝ «Պրիվատ»-ի համասեփականատեր Իգոր Կոլոմոյսկին:
Փորձագետներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Ուկրաինայի ամենազդեցիկ դեմքերի թոփ-100-ում հայտնվել Է ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, որը տեղ Է զբաղեցրել 18-րդ հորիզոնականում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս